ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.10.2019 15:11
Սննդի կետի գողությունը բացահայտվեց

Հոկտեմբերի 24-ին, ժամը 10.30-ին, ոստիկանություն էր զանգահարել մի ՍՊԸ մենեջեր և հայտնել, որ նույն օրը, ժամը 04.40-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացել ու Թումանյան փողոցի սննդի կետից գողացել են բջջային հեռախոս և դրամարկղի գումարը:
Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են Նոր Արեշի, Սարի թաղի և Բուզանդի փողոցի բնակիչ 16-18 տարեկան չորս տղաներ:
Հոկտեմբերի 28-ին նրանք բերման են ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: