ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.07.2018 14:25
Սննդային թունավորում Երևանում

Հուլիսի 5-ին, ժամը 1.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել 1993 թ. ծնված Հասմիկ Է.-ն, 2017 թ. ծնված Նարեկ Բ.-ն և 2005 թ. ծնված Մարինե Է.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Հասմիկ Է.-ն հայտնել է, որ թունավորվելեն հուլիսի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում, իրենց տանը տեղի ունեցած ծննդյան արարողության ժամանակ տարբեր տեսակի ուտեստներ օգտագործելու հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն: