ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


11.02.2013 10:16

Սննդային թունավորում

Փետրվարի 9-ին, ժամը 23.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում  հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ   բուժօգնության են դիմել 15 անձ:
Պարզվել է, որ  նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում  գտնվող   ռեստորանային համալիրում, հարսանյաց հանդեսի ժամանակ սննդից օգտվելու հետևանքով:
Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: