ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.05.2016 17:23
Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մայիսի 24-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին:
Անձնագրային և վիզաների վարչություն է դիմել օտարերկյա պետությունում բնակվող Հայաստանի քաղաքացու եղբայրը և տեղեկացրել, որ իր քրոջ անչափահաս երեխայի համար անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկատվություն, սակայն գործի արագ լուծման համար ներկայումս հնարավոր չէ ներկայացնել լիազորագիր, որով ինքը իրավունք կունենա դիմելու նշված տեղեկանքը ստանալու համար:
Քաղաքացու ներկայությամբ SKYPE-ի միջոցով կապ է հաստատվել երեխայի ծնողների հետ, ճշգրվել է դիմումատուների ինքնությունը, այդ թվում նաև՝ բնակչության պետական ռեսգիստրում առկա լուսանկարներով և այլ անհատական տվյալներով: Դիմումատուն փոստով ուղարկել է նաև բոլոր փաստաթղթերի պատճենները: Լիազորված անձի դիմումը ընդունվել է և այն կբավարարվի, քանի որ բխում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի օրենքի պահանջներից, մասնավորապես, անձնական տվյալները մշակվում են նաև տվյալների սուբյեկտի բանավոր համաձայնության դեպքում` այնպիսի հավաստի գործողությունների միջոցով, որոնք ակնհայտորեն կվկայեն տվյալների սուբյեկտի` անձնական տվյալները օգտագործելու համաձայնության մասին:
Զանգահարել է օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի քաղաքացին և տեղեկացրել, որ իր անձնագիրը տրվել է 2006 թվականին, 10 տարյա վավերականության ժամկետը լրանում է այս տարվա օգոստոսին: Նրան հետաքրքրում է՝ կարո՞ղ է անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգվել, եթե այո, ապա ժամկետից շուտ քաղաքացին կարո՞ղ է դիմել:
Պարզաբանվել է գործող կարգը, համաձայն որի՝ հին նմուշի անձնագիրը կարող է մեկ անգամ երկարաձգվել 5 տարով և մինչև վավերականության ժամկետը լրանալը անձը կարող է դիմել նշված գործողության համար:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա մայիսի 31-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: