ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.12.2016 17:45
Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ
Դեկտեմբերի 13-ին մեր հայրենակիցները ավանդույթի համաձայն Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանին:
Զանգահարել է Հայաստանում գտնվող քաղաքացին և տեղեկացրել, որ քույրը հանդիսացել է ՀՀ քաղաքացի և 2007 թվականին նրա ՀՀ քաղաքացիությունը դադարեցվել է: Ներկայումս ունի Ուկրաինայի քաղաքացիություն: Արդյո՞ք կարող է դիմել ՀՀ քաղաքացիությունը վերականգնելու համար:
Պարզաբանվել է գործող կարգը, համաձայն որի՝ ՀՀ քաղաքացիությունը վերականգելու համար անձը դիմում է ընդհանուր հիմունքներով: Դիմումը ներկայացվում է օտարերկյա պետությունում գտնվող ՀՀ դիվանագիտական ծառայություն կամ անձնագրային և վիզաների վարչություն: Նյութերը ամփոփվում և եզրակացության հետ միասին ներկայացվում են ՀՀ Նախագահի աշխատակազմ՝ ՀՀ Նախագահի կողմից ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցը որոշելու համար: Նշված դեպքում նույնպես դիմումի վերջնական ընթացքի համար սահմանված է վեցամսյա ժամկետ՝ նախկինում 1 տարյա ժամկետի փոխարեն:
Զանգահարել է Հայաստանում գտնվող քաղաքացին և տեղեկացրել, որ ցանկանում է ստանալ նույնականացման քարտ: Քաղաքացին հայտնել է, որ տեղեկացված է օրենսդրական պահանջի մասին, համաձայն որի՝ նույնականացման քարտը տրամադրվում է 15-րդ աշխատանքային օրը, 3.000 դրամ պետական տուրքի դիմաց: Ցանկանում էր տեղեկանալ, թե 5-րդ աշխատանքային օրը ստանալու համար լրացուցիչ ի՞նչ վճար է սահմանված: Պարզաբանվել է ՀՀ օերենսդրության պահանջը, համաձայն որի՝ նույնականացման քարտը 5-րդ աշխատանքյաին օրը ստանալու համար քաղաքացին լրացուցիչ վճարելու է 5.000 ՀՀ դրամ:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: