ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.08.2014 15:19
Սարում կատարված գողությունն էլ բացահայտվեց
Օգոստոսի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գեղարդ գյուղի սարերում գտնվող մի կոոպերատիվի տարածքից և գոմից գողություն է կատարվել:
Ոստիկանները պարզել են, որ քանդելով կոոպերատիվին պատկանող անասնագոմը և 2 վագոն-տնակները` գողացել են երկաթյա կոնստրուկցիաներ, փայտեր և գերաններ` պատճառելով 8.000.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1997 թ. ծնված Կորյուն Հ.-ն, որը բերման է ենթարկվել Գառնիի բաժանմունք և ներկայացվել ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք: