ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.01.2016 10:20
Զենք-զինամթերք՝ կամավոր
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1963 թ. ծնված Վիկտորյա Հ.-ն կամավոր հանձնել է գործարանային համարը ջնջված «ՏՕԶ-8» տիպի, 5.6 մմ տրամաչափի, մեկփողանի, ակոսավոր հրացան:
***
1972 թ. ծնված Մանվել Վ.-ն ոստիկանության Սիսիանի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի, 5.6 մմ տրմաչափի, մեկփողանի, ակոսավոր, մարտական հրազեն:
***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1955 թ. ծնված Սերժիկ Փ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի` 18, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 30 փամփուշտ, ինքնաշեն 2 նռնակ և նռնակի գործարկման լծակ` պայթուցիչի ճայթիչով, իսկ 1970 թ. ծնված Պավել Գ.-ն՝ 7.62 մմ տրամաչափի կարաբին տիպի հրացանի` 20, 7.62 մմ տրամաչափի` 14, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 30 փամփուշտ և նռնակի գործարկման լծակ` պայթուցիչի ճայթիչով: