ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.02.2016 12:35
Ներկայացել է ոստիկանություն և խոստովանել
Փետրվարի 20-ին, ժամը 2.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1992 թ. ծնված Գեղամ Ա.-ն:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվարի 19-ին, ժամը 23-ի սահմաններում, Շահումյան գյուղում, վիճաբանության ժամանակ, 1986 թ. ծնված Հովհաննես Ռ.-ն ձեռքերով մի քանի անգամ հարվածել է Գեղամ Ա.-ի մարմնի տարբեր մասերին:
Գեղամ Ա.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Բացատրական աշխատանքների շնորհիվ Հովհաննես Ռ.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: