ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.02.2016 10:36
Գրպանահատի երկու հանցադրվագները բացահայտվեցին
Փետրվարի 1-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 1996 թ. ծնված Լիանա Ե.-ն և հայտնել, որ գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, անձնագիրը և սոցիալական քարտը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ աղջկա դրամապանակը պայուսակից գողացել են թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում:
Փետրվարի 23-ին, ժամը 18-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Խանջյան փողոցի թիվ 51 հասցեի մոտից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Ալբերտ Մ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
***
Փետրվարի 17-ին, ժամը 18.55-ին, 1998 թ. ծնված Թեհմինե Ե.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 33 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Ոստիկանները պարզել են, որ այդ գողությունը նույնպես կատարել է Ալբերտ Մ.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: