ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.02.2016 15:34
Հրկիզում Վահագնի գյուղում
Փետրվարի 27-ին, ժամը 07.25-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ այրվում է 1974 թ. ծնված Արմեն Կ.-ին պատկանող, Վահագնի գյուղում գտնվող տունը /վերջինս հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով/ :
Մեկնած օպերատիվ խումբ պարզել է, որ նույն օրը, ժամը 06.30-ի սահմաններում, նշված տան 2-րդ հարկի արևմտյան մասի պատուհանի ապակիները կոտրելով՝ հրկիզել են տունը, որի հետևանքով այրվել են 2-րդ հարկի ննջասենյակի և միջանցքի դռները, հատակը և ներսի գույքը: Դեպքի վայրի զննությամբ ննջասենյակներից մեկում հայտնաբերվել է բենզինի նմանվող հեղուկով լցված ապակյա շիշ, իսկ տան արևմտյան պատի տակ, դրսի կողմից, կտորե լաթերով փաթաթված 2 փայտե կտոր:
Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ տան 2-րդ հարկի այրված միջանցքում հայտնաբերվել են «ՌՊԿ» զինատեսակին նմանվող զենքի այրված մետաղական դետալներ և 4 դատարկ պահունակ:
Հրդեհը մարվել է ժամը 08.48-ին՝ 2 մարտական հաշվարկի ուժերով:
Վնասի չափը պարզվում է:
Նշանակվել են փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:
ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությունում փետրվարի 27-ին ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Փետրվարի 27-ին տանը կատարված զննության ժամանակ հայտնաբերվել են նաև անհայտ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտների 58 պարկուճ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է քննություն: