ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.02.2016 09:54
Զենք-զինամթերք՝ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1985 թ. ծնված Գարեգին Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, կարճեցված փողով, մեկփողանի, որսորդական հրազեն, 5.45 մմ տրամաչափի` 180, 7.62 մմ տրամաչափի` 95, «ԱԳՍ-30» տիպի գնդացիրի 3 փամփուշտ ու անհայտ տեսակի 1 ական:
***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1988 թ. ծնված Հենրիկ Դ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ` պահունակով, իսկ 1988 թ. ծնված Նորայր Հ.-ն՝ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ` պահունակով: