ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.11.2015 12:01
Տան բանալին թաքստոցից վերցրել և գողություն են կատարել
Նոյեմբերի 16-ին, ժամը 14.30-ին, 1942 թ. ծնված Սենիկ Մ.-ն ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 10-ին, ժամը 10.00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, տան բանալին թաքստոցից վերցնելու և դուռը բացելու միջոցով ննջասենյակից գողացել են 50.000 դրամ, բանկային քարտը, որի մեջ եղել է 108.000 դրամ և 4 կգ մակարոն` պատճառելով ընդհանուր 160.000 դրամի վնաս:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունը:
ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում՝ նոյեմբերի 17-ին ամուսիններ`1992 թ. ծնված Սուսաննա Թ.-ի և 1983 թ. ծնված Դավիթ Հ.-ի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին: Նույն հանցագործությունը կատարելու կասկածանքով նոյեմբերի 18-ին ձերբակալվել են 1991 թ. ծնված Համլետ Հ.-ն և1991 թ. ծնված Գևորգ Մ.-ն:
Նախաքննությունը շարունակվում է: