ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.01.2016 10:04
Կողոպուտ կատարողին հայտնաբերեցին
Հունվարի 24-ին, ժամը 14-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեի մոտից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արմեն Գ.-ին, ով հայտնել է, որ 2015 թ. դեկտեմբերին Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11/1 հասցեի մոտ մի տղամարդու գրպանից բացահայտ հափշտակել է 20.000 դրամ և դիմել փախուստի:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է քննություն: