ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.12.2015 11:27
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 19-ից դեկտեմբերի 21-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 19-ից դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 22-ը։
Բացահայտվել է խարդախության՝ 13, գողության` 8, յուրացման կամ վատնման՝ 2, կաշառակերության՝ 2, կողոպուտի, խուլիգանության, ապօրինի ծառահատման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: