ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.03.2016 09:32
Նոր հանցադրվագ ձերբակալված կնոջ գործունեությունից
54-ամյա կինը ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ իր տնից գողացել են բջջային հեռախոսը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է բնակարանային գողություն կատարելու համար փետրվարի 23-ին բերման ենթարկված՝ 1980 թ. ծնված Արմինե Հ.-ն, ով տվել է խոստովանական ցուցմունք:
Արմինե Հ.-ն ձերբակալվել է:
Քննությունը շարունակվում է: