ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.04.2019 10:44
ՌԴ քաղաքացին հետախուզվում էր ՀՀ-ում գողության համար
«Զինանոց-2019» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 11-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, Արմավիրի մարզի Մերձավան գյուղից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 28-ամյա ՌԴ քաղաքացի Սերգեյ Մ.-ին, որը 2018թ. օգոստոսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով: