ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.11.2017 11:25
ՌԴ իրավապահների կողմից մաքսանենգության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Նոյեմբերի 24-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 1 հասցեից հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արայիկ Մ.-ին, որը հուլիսի 3-ից ՌԴ Հյուսիսային Օսեթիայի Ալանիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 200.2 հոդվածի (մաքսանենգություն) 1-ին մասի 1-ին կետի մեղադրանքով: