ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.09.2019 12:59
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել

Սեպտեմբերի 23-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների և Մալաթիայի անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևանի Չուխաջյան փողոցից բերման են ենթարկվել 40-ամյա ՌԴ քաղաքացի Լյուբով Բ.-ն և 37-ամյա ՀՀ քաղաքացի Արմեն Գ.-ն, որոնք մայիսի 20-ից հետախուզվում էին Պերմ քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 318 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի հատկանիշներով: