ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.10.2018 15:15
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 16-ին, ժամը 15.50-ին, Երևան քաղաքի Մոսկովյան-Աբովյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1978 թ. ծնված Վահե Ղ.-ին, որը ս/թ սեպտեմբերի 25-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Հարավարևմտյան վարչական շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 171.2 հոդվածի 2-րդ մասի Ա կետի մեղադրանքով: