ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.07.2019 10:48
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ Արմավիրի բաժին
Ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 15-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է ներկայացել 31-ամյա Ռոբերտ Մ.-ն, որը 2018թ. հոկտեմբերի 25-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի (տրանսպորտային միջոցի շահագործման կանոնները խախտելը) մեղադրանքով: