ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.03.2019 10:49
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բարեկամավանում

«Հետախուզում-ԱՊՀ» միջպետական օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, մարտի 13-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Տավուշի մարզի Բարեկամավան գյուղից բերման են ենթարկել 54-ամյա Գրիշա Մ.-ին, որը 2018թ. հուլիսի 9-ից հետախուզվում էր Մոսկվա քաղաքի ոստիկանության Յակիմանկայի բաժնի կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով: