ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.02.2018 13:22
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենում

Փետրվարի 7-ին, ժամը 17.00-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Արթուր Ա.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 28-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի ՆԳՎ Վոլժսկի քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 3-րդ մասի (ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելը) մեղադրանքով: