ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.11.2018 15:44
Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Ոստիկանության Մուշի բաժնի և անձնագրային բաժանմունքի աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 31-ին, ժամը 13.05-ին, անձնագրային բաժանմունքից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Աշոտ Վ.-ն, որը 2016թ. փետրվարի 1-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաքի ՆԳԲ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 115 հոդվածի 2-րդ մասի «Վ» կետի մեղադրանքով՝ «մարմնական վնասվածք»: