ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.05.2019 17:59
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում մայիսի 27-ին, ժամը 09.00-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 53-ամյա Արմեն Մ.-ն, որը 2018թ. սեպտեմբերի 20-ից հետախուզվում էր ՌԴ Կարիելիայի Հանրապետության ՔՊԻՎ-ի կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) մեղադրանքով: