ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.04.2019 12:21
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց անձնագրային ծառայությունում
«Զինանոց-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Ստեփանավանի բաժնի և Ստեփանավանի անձնագրային խմբի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 4-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Ստեփանավանի անձնագրային ծառայությունում հայտնաբերվել և ոստիկանության Ստեփանավանի բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Արայիկ Մ.-ն, որը 2018թ. մայիսի 8-ից ՌԴ ՆԳՆ Սամարայի մարզի ՆԳՎ կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի 2-րդ մասի (կողոպուտ) մեղադրանքով: