ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.02.2016 10:11
Հետախուզվողներ են հայտնաբերվել
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Արագածի փողոցից բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Հակոբ Ք.-ն, ով փետրվարի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևան-Սևան մայրուղուց բերման են ենթարկել 1960 թ. ծնված, նախկինում դատված Սմբատ Հ.-ին, որը հունվարի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1984 թ. ծնված Գրիգոր Ս.-ն փետրվարի 25-ին ՌԴ Մոսկվա քաղաքից ժամանել է ՀՀ Բագրատաշեն սահմանային անցակետ, որտեղից էլ բաժնի ծառայողների ուղեկցությամբ ներկայացվել է բաժին: Նա 2014 թ. սեպտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Սահակ Ա.-ն, ով հունվարի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Թամարա Կ.-ն, ով փետրվարի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Գալուստ Գ.-ն, ով 2015 թ. դեկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 325 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: