ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.03.2016 10:57
Ընդդեմ թմրամիջոցների ապօրինի շրջանառության
Մարտի 25-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ ծառայողները, թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, Աթենքի փողոցի և Ծովակալ Իսակովի պողոտայի խաչմերուկից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1978 թ. ծնված Վահան Մ.-ին, 1981 թ. ծնված Ասատուր Հ.-ին, 1983 թ. ծնված Հայկ Կ.-ին՝ իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, և ներկայացրել 1964 թ. ծնված Լևոն Հ.-ին:
Վահան Մ.-ի մոտ հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված, «Մեթադոն» թմրանյութի նմանվող սպիտակ գույնի բյուրեղներով փոշենման զանգված, գործարանային փաթեթավորմամբ 1 հատ՝ 10 մլ, 1 հատ՝ 2 մլ տարողությամբ չօգտագործված ներարկիչ, 1 հատ 2 մլ տարողությամբ սրվակով թորած ջուր, «Կետոնալ»-ի 2 դեղահաբ, իսկ Ասատուր Հ.-ի մոտ՝ թղթի մեջ փաթեթավորված, «Մեթադոն» թմրանյութի նմանվող սպիտակ գույնի բյուրեղներով փոշենման զանգված:
Նույն օրը, ժամը 19.30-ին, ոստիկանները նույն վարչական շրջանի Միքայելյան և Բատիկյան փողոցների խաչմերուկից նույն բաժին բերման են ենթարկել 1984 թ. ծնված Արթուր Հ.-ին, ում մոտ հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված, «Մարիխուաննա» թմրանյութի նմանվող զանգված:
Արթուր Հ.-ն տվել է խոստովանական բացատրություն, որ թմրանյութը նույն օրը ոմն Արմենից ձեռք է բերել իր անձնական օգտագործման համար:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արմենի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել են դատանյութագիտական և դատաթմրաբանական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: