ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.02.2016 11:59
Պատահարներ Երևանում
Փետրվարի 15-ին, ժամը 07.30-ին, «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողտայի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 63-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 15-ին, ժամը 19-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 57-ամյա տղամարդ, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը միկրոավտոբուսի սրահում՝ ոտքը ոլորելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 15-ին, ժամը 15.30-ին, Երևանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 38 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 88-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Պարզվել է, որ վրաերթը կատարել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի 29-ամյա վարորդը, ով նույն օրը հրավիրվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: