ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.03.2016 14:52
Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին
Մարտի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Մարտունի-Գետափ-Սևան ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Զիլ MMZ-4502» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21099»-ի ուղևորը ստացել է մարմնական վնասվածքներ, սակայն հրաժարվել է բուժօգնություն ստանալուց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 15-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Աբովյան-Բյուրեղավան ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի 3 ուղևորները և «ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 15-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1972 թ. ծնված Արթուր Մ.-ին, ով խոստովանել է, որ իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով մարտի 14-ին, ժամը 16.15-ի սահմաններում, Աբովյան-Արզնի ճանապարհին՝ ՀՀ ԱՆ տուբերկուլոզային դիսպանսերի մոտ, վրաերթի է ենթարկել մի կնոջ և պատճառել վնասվածք:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է վրաերթի ենթարկված կնոջ անձը, ով հրավիրվել է բաժին և տվել հաղորդում /տուժողը նախկինում ոստիկանություն և բուժօգնության չի դիմել/:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 15-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 110-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21074»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: