ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.05.2019 17:39
Ջերմուկի ոստիկանները բացահայտեցին գողությունը
Մայիսի 27-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Ջերմուկի բաժին Հեր-Հեր գյուղի մի բնակչուհուց հաղորդում է ստացվել, որ իր հողամասից ոռոգման ջրի խողովակները գողացել են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ապրիլի 23-ի ժամը 12.00-ից մինչև մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածում, Հեր-Հեր գյուղում գտնվող, ոստիկանություն ահազանգած քաղաքացուհու պտղատու այգուց գողացել են ոռոգման ջրի 2 փականները՝ իրենց մեխանիզմներով, 20 մետր 2 սմ տրամագծով և 20 մետր 3 սմ տրամագծով պլաստմասե խողովակները՝ պատճառելով մոտ 40․000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, մայիսի 30-ին, ժամը 22.00-ին, Ջերմուկ համայնքի Կարմրաշեն գյուղի «Գենդառա» կոչվող հանդամասից բերման են ենթարկել 41-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: