ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.01.2016 11:36
Ոստիկանության ստորաբաժանումներում զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1961 թ. ծնված Թադևոս Ե.-ն կամավոր հանձնել է «Շիլկա» տիպի հրազենի 3 փամփուշտ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 15 և 7.62 մմ տրամաչափի 15 փամփուշտ:
***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1992 թ. ծնված Վահրամ Բ.-ն կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 30, գնդացրի 7.62 մմ տրամաչափի 9 փամփուշտ:
***
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1981 թ. ծնված Գագիկ Ք.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ, փամփշտատուփ և ինքնաձիգի 53 փամփուշտ:
***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1958 թ. ծնված Կամո Զ.-ն կամավոր հանձնել է 5.45 տրամաչափի 87, ինքնաձիգի 7.62 տրամաչափի 47 փամփուշտ և ականանետի 1 ական:
***
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1980 թ. ծնված Գարիկ Հ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի պահունակ և «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 58 փամփուշտ:
***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1986 թ. ծնված Աշոտ Ս.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 10 և հրացանի 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ, իսկ 1967 թ. ծնված Համբարձում Հ.-ն՝ 5.45 մմ տրամաչափի 17 և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 32 փամփուշտ: