ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.05.2018 13:51
Պարզաբանում
Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ ոստիկանների ու ոստիկանության գործունեության վերաբերյալ տարբեր հարցադրումներով նամակներ են հղում ոստիկանության պետին: Բոլոր նամակները պարտադիր ուսումնասիրվում են, սակայն պետք է նկատի ունենալ, որ ոստիկանությունն իրավապահ կառույց է և օրենսդրությամբ իրեն վերապահված գործողությունների շրջանակ ունի, ուստի քաղաքացիների հարցադրումներն ու առաջարկները քննարկվում ու գնահատվում են հենց այդ շրջանակում, և որոշումներն էլ պետք է բխեն բացառապես օրենքի պահանջներից:
Ոստիկանությունը հավաստիացնում է, որ կարևորել ու կարևորում է հասարակության աջակցությունը և միշտ պատրաստ է առարկայական ու արդյունավետ համագործակցության: