Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


27.03.2017 14:26

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

«Հայելի.am»-ը տարօրինակ հետևողականությամբ «շրջանառության» մեջ է պահում տարիներ առաջ լուծարված «Կոնտինենտտեքս» փակ բաժնետիրական ընկերության ինչ-ինչ խնդիրներ՝ դրանք համառորեն առնչելով ոստիկանությանը:
Լրատվամիջոցի համառ հետևողականությունը հատկապես կասկածելի է այն պատճառով, որ առաջին իսկ այդ կարգի հրապարակմանը ոստիկանությունը պատասխանել է ամբողջական ու սպառիչ պարզաբանումով: Սակայն միտումը շարունակվում է:
Քանի որ բացատրությունը չի ընկալվել, կրկին պարզաբանում ենք, հուսալով, որ այս անգամ կընկալվի:
Պետական 100% բաժնեմասով «Կոնտինենտտեքս» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` Ընկերություն) պետական գնումների բնագավառում տարվող քաղաքականությանը համահունչ՝ համազգեստի մատակարարումները իրականացնում էր մրցակցային հիմունքներով և շուկայական գներով: Այլ կերպ ասած պետության մասնակցության հանգամանքը Ընկերությանը գնումներին մասնակցության առումով որևէ արտոնության կամ այլ նպաստավոր պայմանների չէր հանգեցնում («Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մաս):
Գնումներին մասնակցելու հավասարության պայմաններում 2009 – 2013 թթ.-ի ընթացքում էապես նվազել էին ընկերության հիմնական գործունեության գծով արտադրանքի իրացման ծավալները: Ըստ այդմ՝ հիմնական գործունության գծով իրացումից հասույթը`
- 2009թ-ին կազմել էր` 428.4 մլն. դրամ,
- 2010 թ-ին` 345.2 մլն. դրամ կամ նախորդ տարվա նկատմամբ 83.2 մլն. դրամով , շուրջ 20 %-ով պակաս,
- 2011թ.-ին` 117.8 մլն. դրամ կամ նախորդ տարվա նույն ցուցանիշից 227.4 մլն. դրամով կամ 66 %-ով պակաս,
- 2012 թ-ին` 93.6 մլն. դրամ, նախորդ տարվանից 24.2 մլն. դրամով կամ 20.5 %-ով պակաս,
- 2013 թ-ի հուլիսի 1-ի դրությամբ` 19.9 մլն. դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` 73.7 մլն. դրամով կամ 78.7 %-ով պակաս:
Իրացման ծավալների շարունակական անկումը մեծապես պայմանավորված էր ընկերության անմրցունակությամբ, որի հիմնական պատճառը արտադրական ֆոնդերի ֆիզիկական և ֆունկցիոնալ հնացությունն է, միավոր արտադրանքի համեմատաբար բարձր ինքնարժեքը (անուղղակի ծախսերի բարձր տեսակարար կշիռը ինքնարժեքում) և այլն:
Փաստորեն, պետական բաժնեմասով արտադրական համեմատաբար ցածր կարողություններ ունեցող և շուկայում ոչ մրցունակ Ընկերության հետագա գործունեությունը այլևս նպատակահարմար չէր, քանի որ գործունեության նույն ոլորտի մասնավոր հատվածի առևտրային կազմակերպությունները, մրցակցային հիմունքներով, հաղթող էին ճանաչվում անցկացվող մրցույթներում և ապահովում հանդերձանքի պատշաճ մատակարարումները` թե որակի, գնի և թե ժամկետների առումով:
Ընկերության 100 % բաժնեմասի մասնավորեցումը, արտադրական կարողությունների և շուկայում մրցունակության հետագա բարելավման համար արագ և անհրաժեշտ ներդրումներ ապահովելու նպատակով իրատեսական չէր` նկատի ունենալով թե առևտրային գործունեության ոլորտը և թե առկա ակտիվների և պարտավորությունների հարաբերակցությունը : Իսկ շուկայում այլևս անմրցունակ ընկերության հետագա գոյատևումը հանգեցնելու էր պարտքերի շարունակական աճի:
Վերոգրյալով պայմանավորված և առկա պարտավորությունները, այդ թվում` աշխատողների աշխատավարձերի գծով պարտքերը հնարավոր սեղմ ժամկետներում մարելու առավել նպատակահարմար եղանակը Ընկերության լուծարման գործընթաց սկսելն էր:
Ըստ այդմ, ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 31-ի նիստում ընդունվեց «Կոնտիննենտտեքս» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» № 1207-Ա որոշումը, որով Ընկերության բաժնետոմսերի տնօրինման իրավունքը վերապահվեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
Այսպիսով, ՀՀ ոստիկանությունը Ընկերության նկատմամբ որևէ լիազորություն և (կամ) պարտավորություն չունի: Իր մասնակցությամբ Ընկերությունը լուծարման է ներկայացվել անհրաժեշտ և բավարար հիմնավորվածությամբ, դրանով իսկ կանխարգելելով առևտրային ընկերության պարտքերի, այդ թվում աշխատավարձերի գծով պարտքերի շարունակական աճը, իսկ մեր տեղեկատվությամբ այսօրվա դրությամբ աշխատավարձի գծով առկա ժամկետանց պարտքերը, օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են մարվել տվյալ իրավաբանական անձի ակտիվների իրացումից գոյացող միջոցների հաշվին և դրա շրջանակներում: