ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.12.2017 14:22
Ճանապարհատրանսպորտային պատահարներ 21.12.2017
Դեկտեմբերի 21-ին, ժամը 21.50-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ: «Տոյոտա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 19.40-ին, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կորյունի և Գ.Քոչարի փողոցների խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա և 55-ամյա կնոջ, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 19.00-ին, Երևանի Գ.Չաուշի փողոցի թիվ 2 հասցեի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 18.20-ին, Երևանի Հալաբյան և Աբելյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 21-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 65-ամյա մի կին և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 18.10-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում թիվ 18 երթուղու ավտոբուսի սրահում` վարորդի կողմից կտրուկ արգելակելու ժամանակ՝ ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 53-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆորդ»-ի վարորդը և ուղևորուհին, «Նիսան»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 2.30-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 65-րդ կմ-ին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 8.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 7-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 63-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 9.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 9-րդ կմ-ին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել քարի. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 19.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ճակատի քերծվածք, սալջարդ, ծնկի պատռված վերք, ձախ բազուկոսկրի վիրաբուժական գլխիկի կոտրվածք» մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 14-ամյա աղջիկ, որը մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ վնասվածքները ստացել է Արևաշող գյուղում` մորաքրոջ տան աստիճաններից սայթաքելու և ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, դեկտեմբերի 21-ին, ժամը 13.00-ին, բաժին բերման է ենթարկվել 33-ամյա մի տղամարդ, որը խոստավանական բացատրություն է տվել, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 16.00-ի սահմաններում, իր վարած «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայով Արևաշող գյուղի կենտրոնական ճանապարհին վրաերթի է ենթարկել հիշյալ աղջկան և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 21-ին ժամը 18.00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Արթիկ-Հոռոմ ճանապարհի 4-րդ կմ-ին կողաշրջվել է. ուղևորը ստացել է մարմնական վնասվածքներ և դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն