ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.03.2015 17:39
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Մարտ 16-ին, ժամը 08.30-ին, Երևանի Էրեբունի և Աթոյան փողոցնների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի 2 ավտոմեքենա:
Վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 16-ին, ժամը 13.30-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 82 դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել 25-ամյա 2 քաղաքացուհու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 16-ին, ժամը 16.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 17-ին, ժամը 01.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վանթյան փողոցի թիվ 61/Ա հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 16-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Արարատի մարզի Գեղանիստ գյուղի թիվ 9 տան մոտ «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 16-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արարատի մարզի Հայանիստ գյուղի խաչմերուկում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Միցուբիշի Լ 200» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 16-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Լոռու մարզի Փամբակ գյուղի կենտրոնական խանութի մոտ իրար են բախվել «Օպել Աստրա» և «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «ԳԱԶ-2410»-ն ընկել է գյուղի տներից մեկի բակ և այրվել:
«ԳԱԶ-2410»-ի ուղևորը և «Օպել Աստրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 16-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Նոր Հաճնի կամրջի վրա «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
«Նիսան Տիանա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: