ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.08.2015 16:51
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Օգոստոսի 19-ին, ժամը 01.00-ին, Երևանի Կուստոյի փողոցում «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի:
«Հունդայի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 19-ին, ժամը 18.40-ին, Երևանի Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 19-ին, ժամը 17.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի 60/1 հասցեում գործող առևտրի կենտրոնի դիմաց իրար են բախվել «ԳԱԶել» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 19-ին, ժամը 20.45-ին, Երևանի Կիևյան փողոցի թիվ 36 հասցեի դիմաց «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել»-ի, որն էլ, ինքնաբերաբար շարժվելով, հանդիպակաց ուղեմասում բախվել է մեկ այլ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 19-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Մխչյան-Դիտակ ճանապարհի 1-ին կմ-ի հատվածում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 20-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Ջետա» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Զովաբեր ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամբեզրի էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 20-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 39-րդ կմ-ին «ԳԱԶ-3102-21» մակնիշի ավտոմեքենա է շրջվել կանաչապատ գոտում:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 19-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Կոտայքի մարզում՝ Մայակովսկի-Ձորաղբյուր ճանապարհի 2-րդ կմ-ին, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է մոտակա ձորակը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 19-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզում՝ Զառ-Ակունք ճանապարհի 1-ին կմ-ի հատվածում, կորցնելով ինքնակառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 19-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 181 կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել աջակողմյան բետոնե սյանը:
Պատահարի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 19-ին, ժամը 17.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ողնաշարի, պարանոցի հատվածի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 30-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 06.30-ի սահմաններում, Իջևան-Բերդ ճանապարհի 46-րդ կմ-ին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել: Հիշյալ տղամարդը մարմնական վնասվածքը ստացել է որպես ուղևոր գտնվելով նշված մեքենայում:
Կատարվում է քննություն: