ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.09.2015 14:06
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Օգոստոսի 31-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ ժամը 02.45-ին Երևանի Սարալանջի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 31-ին, ժամը 07.22-ին, «Հոնդա Ցիպիար» մակնիշի մոտոցիկլետը Երևանի Հ. Քոչարի փողոցում շրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 31-ին, ժամը 12.20-ին, «Յամահա» մակնիշի մոտոցիկլետը Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 31-ին, ժամը 22.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Պռոշյան փողոցում բախվել է պատի, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 31-ին, ժամը 14.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 7-ամյա տղա: Ըստ վերջինիս մոր հայտարարության` երեխան վնասվածքը ստացել է բակում վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երեխան վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 14.30-ին, Երևանի Բատիկյան փողոցի թիվ 54 տան դիմաց «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Վարորդը բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 31-ին, ժամը 03.45-ի սահմաններում, «ՈւԱԶ 469 Բ» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ճանապարհի 35-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: