ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.10.2015 12:03
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 30-ին, ժամը 00.20-ին, «ՎԱԶ-11183» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաղրամյան և Մաշտոցի պողոտաների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 46-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 30-ին, ժամը 23.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սարալանջի փողոցում բախվել է էլեկտրասյանն ու դրան հարակից թիթեղներին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 30-ին, ժամը 02.30-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրևանդի և Ջրվեժ գյուղի 21-րդ փողոցների խաչմերուկում բախվել է անհայտ բեռնատար ավտոմեքենայի:
«Մերսեդես-Բենց»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 30-ին, ժամը 23.30-ին, Երևանի Ն. Ստեփանյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 30-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան Մասիսի Արարատյան փողոցում բախվել է ռեստորանային համալիրի պարսպին, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 30-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Էջմիածին քաղաքից Ծաղկունք գյուղ տանող կամրջի սկզբնամասում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 30-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Վարդենիս-Մարտունի ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21063» և «ԳԱԶ-3221» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 30-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես-Վիանո» և «Աուդի Q-7» մակնիշի ավտոմեքենաներ:
«Աուդի Q-7»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 30-ին, ժամը 03.10-ի սահմաններում, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակի Ալ. Մանուկյան փողոցում կողաշրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 30-ին, ժամը 18.00-ին, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջանի Կալինինի փողոցում վրաերթի է ենթարկել 76-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: