ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.08.2016 16:51
Պատահարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Օգոստոսի 1-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Պրադո» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21099»-ի ուղևորներ՝ 1993 թ. ծնված Արեն Մարանդյանը և 1995 թ ծնված Էմիլ Խուդինյանը տեղում մահացել են, իսկ ևս 4 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ժամը 20.20-ին «Տոյոտա Պրադո»-ի վարորդը կամավոր ներկայացել է ոստիկանության Գուգարքի բաժին:
Նույն օրը, ժամը 22.50-ին, հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներից մեկը՝ 1993 թ. ծնված Դավիթ Սարգսյանը, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն: