ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.01.2018 17:35
2017 թ. ամփոփում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունվարի 16-ին ամփոփվեց նաև ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախորդ տարվա աշխատանքը: Ամփոփիչ խորհրդակցությունը ղեկավարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Անուբաղ Համբարյանը, մասնակցում էր գլխավոր վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմը: Գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն իր զեկույցում նշեց, որ 2016-ի համեմատությամբ 97-ով ավելացել են իրենց վստահված պահպանվող օբյեկտների, 112-ով՝ բնակարանների թիվը, ինչը քաղաքացիների վստահության բարձրացման արդյունք է: 2017-ին գլխավոր վարչության ծառայողների մասնակցությամբ բացահայտվել է 190 հանցագործության դեպք, բացատրական աշխատանքի արդյունքում՝ քաղաքացիները պետական պահպանության գլխավոր վարչության տարբեր ստորաբաժանումներ են ներկայացրել ապօրինի պահվող 28 հրազեն, 41 նռնակ և փամփուշտներ: Անուբաղ Համբարյանը դրական գնահատեց գլխավոր վարչության նախորդ տարվա աշխատանքը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով ծառայության որակի ավելի բարձրացման ուղղությամբ: