ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.11.2019 13:10
Պղնձե դետալների գողությունն ավարտին չհասավ
Էրեբունու քրեական հետախույզները նոյեմբերի 19-ին, ժամը 19-ին, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել Սպիտակ քաղաքի բնակիչ, 30-ամյա և մայրաքաղաքի Վերին Շենգավիթի բնակիչ, 44-ամյա երկու տղամարդու: Նրանք խոստովանել են, որ նույն օրը, ժամը 16-ից 17.30-ն ընկած ժամանակահատվածում, Արին-Բերդի 4-րդ նրբանցքում սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության բակում կայանված տարբեր մեքենաներից փորձել են գողանալ պղինձ պարունակող մետաղյա դետալներ և հաղորդալարեր, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չեն հասցրել:
Նախապատրաստվում են նյութեր: