ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.09.2015 14:24
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 2-ին, ժամը 18.30-ին, Երևանի Ն. Զարյան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես», «Դեյվու Նեքսիա» և «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Դեյվու Նեքսիա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 21.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գալշոյան փողոցի թիվ 2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդու, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 04.35-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ և հայտնել, որ Եղեգնուտ գյուղում բարձրությունից վայր է ընկել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է սեպտեմբերի 2-ին, ժամը 02.30-ի սահմաններում, համագյուղացու վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհահատվածի 6-րդ կմ-ին կողաշրջվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: