ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.11.2016 16:02
Պարզաբանում
«Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն օրերս մամլո հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես անդրադարձել էր Երևանի Մալաթիա թաղամասի Րաֆֆի-Ա. Բաբաջանյան փողոցների խաչմերուկում լուսացույցի անհրաժեշտության խնդրին:
Ճանապարհային ոստիկանության կողմից ուսումնասիրվել է Րաֆֆի-Ա. Բաբաջանյան փողոցների խաչմերուկը, որտեղ կազմակերպված է շրջանաձև երթևեկություն, այն դեռևս լիովին բավարար է խաչմերուկի երթևեկության անվտանգության ապահովման համար և տրանսպորտային միջոցների ու հետիոտների տարբեր ուղղություներով շարժի ինտենսիվությունը չի բավարարում գործող նորմերի պահանջներին՝ խաչմերուկում լուսացույցային օբյեկտ տեղակայելու համար:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ արդեն մշակված և Երևանի քաղաքապետարանի կողմից հաստատված նախագծի համաձայն՝ Բաբաջանյան փողոցով է անցնելու «Հյուսիս-Հարավ» ծրագրով կառուցվող ավտոճանապարհի Երևան քաղաքը շրջանցող հատվածը, որի կառուցման ժամանակ վերակառուցվելու է նաև Րաֆֆու-Բաբաջանյան փողոցների խաչմերուկը, որի արդյունքում նշված խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ