ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.11.2016 12:37
Պարզաբանում
Այսօր մամուլում հրապարակում է եղել, ըստ որի՝ քրեական հեղինակություն Բանդուրյան եղբայրների իբր անձեռնմխելիության «հավաստումով»:
Տեղեկատվության հեղինակին խորհուրդ ենք տալիս ցանկացած հրապարակում անելուց առաջ ճշտել իրողությունները և՝ ոչ թե ձեր «հավաստի», այլ իսկապես իրազեկ աղբյուրներից:
Հայտնում ենք, որ Բանդուրյան եղբայրներից՝ Ալիկը ու ևս մեկ անձ՝ Գալստյան Արմենը, Բդո մականունով, այս պահին ոստիկանությունում են, ուր բերման են ենթարկվել հասարակական հնչեղություն ունեցող մի քրեական գործի շրջանակներում:
Իրողությունը սա է, իսկ հրապարակման հեղինակին կրկին կոչ ենք անում անստույգ ու կանխակալ «լուսաբանումներով» թյուրիմացության մեջ չգցել ոչ ընթերցողին, ոչ սեփական անձը: