ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.08.2014 17:31
Պարզել են ոստիկանները. առանց պետական գրանցման փայտանյութի առուվաճառքով է զբաղվել
Օգոստոսի 9-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների կողմից Կապան-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին կանգնեցվել է 1958 թ. ծնված Զարզանդ Մ.-ի վարած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որի թափքում հայտնաբերված շուրջ 26 խմ փայտանյութի օրինականությունն ստուգելու նպատակով ավտոմեքենան բերվել է բաժին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հայտնաբերված փայտանյութը պատկանում է 1991 թ. ծնված Վիգեն Վ.-ին, որն առանց պետական գրանցման զբաղվում է փայտանյութի առուվաճառքով:
Պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն: