ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.08.2018 21:19
Պարզաբանում
«Aravot.am» կայքում ««Մուլտի կոնցեռն»-ն ու «Արմօյլ»-ն արհամարհում են շինարարությունը դադարեցնելու մասին վարչական ակտը»» վերնագրով հոդված է հրապարակել։ Հոդվածում նշվում է, որ «Մուլտի կոնցեռն»-ն ու «Արմօյլ»-ը շարունակում են Եղվարդում նավթամթերքի վերամշակման գործարանի շինարարությունը, այն դեպքում, երբ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն այն կասեցնելու որոշում էր կայացրել: Ոստիկանության Նաիրիի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ընկերությունը դիմել է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության» ՊՈԱԿ՝ փորձաքննություն անցկացնելու համար: Շինարարության վերսկսման թույլտվություն ընկերությանը տրվելու է փորձաքննության դրական եզրակացությունից հետո: Օգոստոսի 4-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողներն այցելել են տվյալ տարածք և համոզվել, որ շինարարական աշխատանքները դադարեցված են:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է: