Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.10.2012 17:30
Պարզաբանում
Վերջին ժամանակներում մամուլում, մասնավորապես ինտերնետ լրատվական կայքէջերում, հրապարակվում են մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ դեպքերի վերաբերյալ տեղեկություններ: Նշված թեմային վերաբերող որոշ հոդվածներում նշվում է նաև, որ իրավապահ մարմինների կողմից բացահայտված թրաֆիքինգի դեպքերը չեն ներկայացնում իրական պատկերը և դրանք, այդ թվում` երեխաների թրաֆիքինգի դեպքերը, իրականում շատ ավելի են և հայտնի են հասարակությանը, բայց` ոչ իրավապահներին:
Հիշյալ հրապարակումների հիման վրա իրականացված վերլուծությունը ցույց է տալիս, որ հոդվածներում տեղ գտած տեղեկությունները հիմնականում վերաբերում են 2004-2009թթ. ընթացքում կատարված իրադարձություններին: Նշված դեպքերը գրեթե ամբողջությամբ հայտնի են ՀՀ իրավապահ մարմիններին և ստացել են իրենց քրեաիրավական գնահատականը: Բացի այդ, պարզվել է, որ հրապարակված որոշ տեղեկություններ մտացածին են և չեն համապատասխանում իրականությանը կամ ստացվել են անհայտ աղբյուրներից:
2012թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ, 132.2 , 132.3 հոդվածների` <<Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը>>, <<Երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը>> և <<Շահագործման վիճակում գտնվող անձի ծառայությունից օգտվելը>> հատկանիշներով վարույթ է իրականացվել քրեական 16 գործերով, որոնցից 4-ը` նախկինում հարուցված և 2012թ. փոխանցված գործեր են, 3-ը վերսկսվել են հետախուզվողների հայտնաբերման կապակցությամբ, 1 գործ նախկինում հարուցվել է ՀՀ քր.օր.-ի 178-րդ հոդվածով /Խարդախություն/, փոխանցվել 2012թ., այնուհետև վերաորակվել է 132-րդ հոդվածի, 8 գործեր հարուցվել են 2012թ.:
2012թ. առաջին կիսամյակի ընթացքում վերաորակված և հարուցված 9 գործերից 5-ը` վերաբերել են կանանց պոռնկության շահագործմանը, 1-ը` ՀՀ-ում անչափահասի շահագործմանը` մուրացկանության մեջ ներգրավելու միջոցով, 1-ը` մարդու օրգանները կամ հյուսվածքները վերցնելուն, 1-ը` ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների աշխատանքային շահագործմանը, 1-ը` շահագործման վիճակում գտնվող անձի ծառայությունից օգտվելուն: Պոռնկության շահագործման 5 գործերից 3-ը ներքին թրաֆիքինգի կամ շահագործման դեպքեր են, 2-ի շահագործումն իրականացվել է Թուրքիայում:
Նշված գործերով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել նոր` 15 զոհեր, որոնցից 8-ը` կանայք: 15 զոհերից 1-ը` հանցագործության կատարման ընթացքում եղել է անչափահաս:
2012թ. առաջին կիսամյակի ընթացքում ընդհանուր առմամբ հայտնաբերվել են մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ 15 հանցագործության դեպքեր: