ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.08.2019 17:41
Պարզաբանում
Համացանցում որոշ օգտատերեր հայտարարություններ են տարածել, որ Գևորգ Գյուլումյանը բերման է ենթարկվել ոստիկանություն: Հայտարարության առնչությամբ պարզաբանում ենք, որ այսօր Հյուսիսային պողոտայում Գևորգ Գյուլումյանի կազմակերպած ստորագրահավաքի ընթացքում նրա և երկու քաղաքացու միջև, տեսանկարահանելու շուրջ, ծագել է վեճ, որը վերածվել է քաշքշուկի: Այդ ընթացքում Գևորգ Գյուլումյանը հարվածներ է հասցրել և վնասել տեսանկարահանող սարքը:
Տեղում ծառայություն իրականացնող պարեկահապակետային ոստիկանները վիճաբանության երեք մասնակիցներին, ծեծի և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կասկածանքով, բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Նախապատրաստվում են նյութեր: