ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.12.2018 13:47
Պարզաբանում
«Հրապարակ» օրաթերթը հանդես է եկել մեղադրական եզրակացություն հիշեցնող մի հրապարակումով, ուր իրենց սահմանադրական իրավունքն իրացնող քաղաքացիները որակվում են «խաժամուժ», մարդիկ, առանց դատարանի վճռի, հռչակվում են «հանցագործ», Արևելքը հայտարարվում է «վայրագ», նաև պահանջ է ներկայացվում ոստիկանությանը՝ հրապարակային հայտարարություն անողներին «բերման ենթարկել ոստիկանության բաժանմունքներ ու նրանցից ցուցմունք վերցնել»…
Զավեշտալին այն է, որ այս ամբողջ ապօրինությունը պարտաճանաչ ու պարբերաբար ընդմիջվում է անվերապահորեն օրինականություն հաստատելու կոչերով:
Եվ այս ամենը՝ վերջին ատյանի ճշմարտության կեցվածքով ու ինքնավստահությամբ, որի տակից, ի ցավ հոդվածագրի, երևում են իրավական տգիտության ականջները:
Տարրական իմացություն ունեցողն ինչպե՞ս է իրեն դատարանի գործառույթ վերապահում, ինչպե՞ս է քաղաքացու սահմանադրական իրավունքների սահմանափակում պահանջում, ի՞նչ հիմքով է պահանջում բերման ենթարկել մարդկանց, ի՞նչ իրավունքով է վայրագ կոչում մեծագույն քաղաքակրթությունների ու դավանանքների հայրենիք Արևելքը:
Ի դեպ, չգիտես ինչու հոդվածագիրը համոզված է, թե շոուն «տալիս» են ու չգիտի, որ շոուն /նաև իր ասած սերիալը, բալագանը…/ ցուցադրում կամ ներկայացնում են: Գոնե այսքանին, որ իրավագիտություն չէ, կարելի՞ էր տիրապետել…