Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


25.07.2014 17:06

Պարզաբանում

Պարզաբանում

Համացանցում տեղեկատվություն է տարածվել, թե իբր նախկին ազատամարտիկ Սեյրան Հովսեփյանը 20 տարի Ուկրաինայում ապրելուց հետո վերադառնալով հայրենիք` չի կարողանում քաղաքացիություն ձեռք բերել, և քանի որ ուշացրել է 50.000 դրամ տուգանքը վճարել` պետք է վտարվի երկրից:
Տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: 
2014 թ. ապրիլի 26-ին Սեյրան Հովսեփյանը ոստիկանության Արարատի անձնագրային ծառայության միջոցով դիմել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ ՀՀ քաղաքացի ճանաչվելու խնդրանքով: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նա համարվելով այլ երկրի քաղաքացի` պետք է սահմանված կարգով դիմի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու (անձը ՀՀ քաղաքացիություն ստանում է ՀՀ Նախագահի հրամանագրով քաղաքացիություն շնորհելու հիմքով), այլ ոչ քաղաքացի ճանաչվելու խնդրանքով: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 1390-Ն որոշմամբ նախատեսված փաստաթղթերը:
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն` այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է Հայաստանի Հանրապետություն ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ս. Հովսեփյանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի ճանաչվելու խնդրանքով և նրա դիմումին պատասխան է տրվել 2014 թվականի մայիս ամսին, 180-օրյա ժամկետի հաշվարկը հաշվարկվում է դիմումին պատասխանելու պահից սկսած: Հետևաբար, Ս. Հովսեփյանի նկատմամբ վարչական պատասխանատվության ենթարկելու վարույթ չի սկսվել: